Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Իմ սիրտը էսպես է ուզում...

Իմ սիրտը էսպես է ուզում...
23.11.2023 | 00:01

Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված,

շնորհակալ եմ Քո անսահման սիրո համար,

շնորհակալ եմ, որ ինձ երբեք չես թողել ու չես թողնի,

իմ կյանքում ինչ փոթորիկ էլ որ լինի Քո սուրբ զորությամբ պետք է հանդարտեցնեմ, մութը ցրեմ ու ապրեմ Քո կամքով,

իմ Աստված իմ կյանքի Աղբյուր,

ես ուզում եմ Քեզ հետ մեկ լինել,

խաղաղվել ու ապրել Քեզ համար,

Սերս,

Սիրտս,

Հոգիս։

Ես Քոնը, Դու իմը....

Հովի ԵԳՈՅԱՆ

Դիտվել է՝ 4048

Մեկնաբանություններ